ՌԴ-ում 1 օրում կորոնավիրուսի հետևանքով 150 մահ է գրանցվել․ վարակման 8894 դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News   

կորոնավիրուս

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 8894-ով՝ ընդհանուրը դառնալով 326 հազար 448: Այս մասին  ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ օպերատիվ շտաբը։

Արդեն մեկ շաբաթ է վարակակիրների թիվը չի անցնում 10 հազարը։ Երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 326 հազար 448 է։ Կորոնավիրուսից ընդհանուր առմամբ ապաքինվել է 99 հազար 825  մարդ։ Մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 150-ով, հասնելով՝ 3249-ի։ Սա համավարակի բռնկումից ի վեր երկրում մահացության ամենամեծ թիվն է։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս