Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը Եվրոպական խաղերում հաղթանակ տարավ 5:0 հաշվով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24news

DSC_7611-e1687719607391-750x375

Բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը վստահ հաղթանակով մեկնարկեց Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում:

1/16 եզրափակչում 25-ամյա գյումրեցի բռնցքամարտիկը մենամարտեց Սերբիան ներկայացնող Վլադան Բաբիչի հետ և երեք ռաունդներում ունենալով նկատելի առավելություն` հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5-0:

«Առաջին մենամարտն էր. բավական բարդ ստացվեց, բայց ուրախ եմ, որ կարողացա հաջողությամբ ավարտել ու հաղթանակի հասնել: Ծանոթ էի սերբ մրցակցին ու դա ինձ շատ օգնեց»,- մենամարտից հետո ասել է Չալոյանը:

--00—ՅՄ