Եվրոպական խաղեր. քառորդ եզրափակչում Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24news

DSC9545-750x375

Լեհական «Նովի Տարգ» արենայում կկայանան Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցումների քառորդ եզրափակիչ փուլի մենամարտերը, որտեղ Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա:

Երևանի ժամանակով 17:30-ին ռինգ դուրս կգա 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը՝ մենամարտելով ադրբեջանցի Մուրադ Ալահվերդիևի հետ: Երեկոյան մրցահերթում արդեն՝ 21:45-ին, կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարի Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը՝ ուժերը չափելով Բուլղարիայի ներկայացուցիչ Խավիեր Իբանեսի հետ: 22:30-ին ռինգ դուրս կգա 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը՝ մենամարտելով սերբ Վախիդ Աբասովի հետ, իսկ 23:00-ին աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը կմենամարտի բրիտանացի Ջասթի Օրիեյի հետ:

Հակոբյանը, Բազեյանն ու Մադոյանը հաղթանակների դեպքում օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն:

--00—ՅՄ