Բեռլինի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը քառորդ եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24news

avanes

Բեռլինում ընթացող WTA-500 շարքի մրցաշարում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի   Էլինա Ավանեսյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Աշխարհի 81-րդ ռակետը 1 ժամ 50 րոպե տևած պայքարում առավելության հասավ ռուսաստանցի Աննա Բլինկովայի (44-րդ ռակետ) նկատմամբ։ Առաջին սեթում Ավանեսյանը պարտվեց 1:6 հաշվով, սակայն մյութ սեթերում հաղթեց 6:3, 6:2 հաշվով։

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Ավանեսյանը կմրցի խորվաթ Դոննա Վեկիչի ու ղազախուհի լենա Ռիբակինայի զույգի հաղթողի հետ։

--00—ՅՄ