Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը «մեր տարածքից»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24news

ադրբեջանի ագն

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է վարչապետ Փաշինյանի՝ կառավարության նիստում հնչեցրած հայտարարություններին․

«Հայկական կողմը պետք է զերծ մնա «Ադրբեջանի ներքին գործերին խառնվելուց, պահպանի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, անհապաղ ադրբեջանական տարածքներից դուրս բերի հայկական զինված ուժերը»»։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, իբր Հայաստանը իր քայլերով փորձ է անում ԱՄՆ-ում արտգործնախարարների միջև բանակցությունները խափանել։ 

Հիշեցնենք՝ այսօր կայացած կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում։

--00—ՍՊ