ՊՆ փոխնախարարը քննարկել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության նախապատրաստման հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

պն

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել 2024 թվականին Երևանում կայանալիք ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հանձնաժողովում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված մասնագետները հանդես են եկել առաջարկներով: Սահմանվել են առաջիկա աշխատանքները և դրանց կատարման ժամկետները:

--00—ՍՊ