Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

ere.thumb_.jpg

Երևանում հուլիսի 16-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-17-ին  հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։



Հանրապետության առանձին շրջաններում հուլիսի 16-ի գիշերը, 18-20-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։



Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։



--00—ԶՀ