Արցախում վառելիքի սղության պատճառով դադարեցված է հասարակական տրանսպորտի շահագործումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24news

դ

Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, վառելիքի սղության և հանրային տրանսպորտի բացակայության պատճառով, մայրաքաղաքում բացի երկու երթուղիներից, որոնք ծայրամասային թաղամասերն են սպասարկում, դադարեցված է հասարակայան տրանսպորտի շահագործումը, հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից․

«Այս օրերին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, որպես այլընտրանքային միջոց օգտագործում են հեծանիվներ, մոպեդներ և կամ ինքնագլորներ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ծնողներին, ուշադիր լինել երեխաների նկատմամբ և տրանսպորտի այլընտրանքային միջոցները կիրառել նախատեսված վայրերում, առանց վտանգելու սեփական կյանքը, բացառելու վթարների դեպքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ