Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը․ կրակում են՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Screenshot_1

Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը՝ խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։

Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։

Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք։

--00—ՅՄ