Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանը հայտարարում է 2023-2024 ուստարվա ընդունելության 2-րդ փուլ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

aac7dcc3-b66b-4d8f-9064-e0f582134907.jpg

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության երկրորդ փուլը՝ միասնական քննությունների արդյունքներով ընդունելության համար սահմանված նվազագույն շեմը չհաղթահարած և կուրսանտական կազմի շարքերը համալրել ցանկացող անձանց համար:

Դիմորդները ռազմական համալսարանում պետք է անցնեն բժշկական հետազոտություն, հանձնեն գործնական քննություն` ֆիզիկական պատրաստութ­յունից։ Թեստային առաջադրանքների միջոցով կստուգվի նրանց ընդհանուր գիտելիքների և զարգացվածության մակարդակը:

Երկրորդ փուլի ընդունելության վերջնաժամկետը 2023 թ. օգոստոսի 1-ն է:

Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 010 66 18 00 010 66 22 02 հեռախոսահամարներին:

--00—ԶՀ