Արցախում բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման դրամական աջակցության տրամադրման ժամկետը փոխվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

սս

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հաղորդագրություն է տարածել․

Բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցության տրամադրման ժամկետները փոփոխվել են:

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ, պայմանավորված Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 29-ի N 736-ն որոշման մեջ փոփոխությունների և լրացումների կատարմամբ, բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցության տրամադրման ժամկետները փոփոխվել են:

Դրամական աջակցության տրամադրման գործընթացի ուշացումը պայմանավորված է մեր շուրջ 3000 շահառուների բնակարանային ապահովման նպատակով ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե անհրաժեշտ փաստաթղթերը չհանձնելու հետ:

Հորդորում ենք ծրագրի շահառու հանդիսացող մեր այն հայրենակիցներին, ովքեր դեռևս փաստաթղթեր չեն հանձնել, փաստաթղթերը հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե (հասցե՝ Ազատամարտիկների 39) կամ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ (հասցե՝ Աբովյան 9)։

Շահառու հանդիսացող այն ընտանիքները, ովքեր չներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին ապրիլ ամսվա աջակցության տրամադրման շահառու չեն հանդիսանա:

--00—ՍՊ