Քամու հետևանքով Երևանի մի շարք շրջաններում վնասվել են տանիքներ, կոտրվել ծառեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24news

Screenshot_1

Հուլիսի 25-ին, ժամը 18։40-ից 21։40-ը Ճգնաժամային կառավարման ազգային, Կոտայքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Էրեբունի վարչական շրջաններում, Աբովյան քաղաքում և Աղավնաձոր գյուղում վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկեր և կոտրվել ծառեր։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ։

--00—ՅՄ