«Ապրելու» երկիրը» ԿԸՀ է ներկայացրել 129 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակը

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

«Ապրելու» երկիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իր ընտրական ցուցակը, որում 129 թեկնածու է ընդգրկված։ 

Այսօր ընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջին օրն է։ Մինչ այսօր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար 8 կուսակցություն էր դիմել ԿԸՀ` «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց» և «Հաղթանակ» կուսակցությունները։

Մանրամասները՝ տեսանյութում:

 --00—ԱՊ