Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

վահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ առավել կընդլայնենք և կխորացնենք փոխշահավետ գործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

--00--ԼՀ