Նախագահը և օմբուդսմենը քննարկել են COVID-19-ի շրջանում մարդու իրավունքներին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 21-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նոր կորոնավիրուսի (COVID-19) պայմաններում մարդու իրավունքների հարցերի:

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է շուրջօրյա աշխատանք, ուսումնասիրում ու վերլուծում է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, միջոցներ է ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ:

Նախագահ Սարգսյանը կարևորել է Հանրապետության նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես սահմանադրական ինստիտուտների համագործակցության կարևորությունը, ինչպես նաև Պաշտպանի կարևոր դերը երկրում մարդու իրավունքների ապահովման գործում։