Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

c67d98a116c09d152e2d06444daddd66_M

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ մեկ շաբաթվա կտրվածքով։

Նշվում է, որ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ օգոստոսի 15-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 10-ին և 16-ին, Նոր Նորքում՝ չի գերազանցել։

«Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում օգոստոսի 10-ին, 12-ին, 15-ին և 16-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 12-ին և 16-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,- նշված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ