Արգելանք է դրվել Գագիկ Ծառուկյանի գույքի, ընտանիքի անդամներին պատկանող բաժնեմասերի վրա․ Hetq

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

d

«Հետքը» գրում է․ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ու ընտանիքի անդամների՝ կնոջ, ծնողների, որդիների, հարսի գույքն ուսումնասիրվում է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում: Դատախազությունից հայտնում են, որ երեկ փաստաբանն այցելել է վարչություն և ծանոթացել գործի նյութերին:

Հետաքրքրվել էինք, թե քանի միավոր գույք, ինչ չափի գումար է ենթակա բռնագանձման: Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ուսումնասիրության նյութերն այս փուլում շարունակում են մնալ գաղտնի, ինչով պայմանավորված՝ գույքերի հետ կապված առավել մանրամասն տեղեկություններ տրամադրել դեռևս հնարավոր չէ:

Սակայն դատախազությունից հայտնել են, որ դիմել են Հակակոռուպցիոն դատարան, որպեսզի Գագիկ Ծառուկյանին ու ընտանիքի անդամներին արգելվի մի շարք շարժական ու անշարժ գույքերի, առևտրային ընկերություններում ունեցած բաժնեմասերի և բաժնետոմսերի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարել: Որոշ իրավաբանական անձանց արգելվել է անշարժ և շարժական գույքերի օտարման հետ կապված գործողությունների կատարումը: Իսկ Գագիկ Ծառուկյանին պատկանող այլ գույքի վրա դիմումով ներկայացված գումարի չափով արգելանք է դրվել:



Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00--ՍՊ