Բացառում եմ կոալիցիան ՔՊ-ի հետ․ Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

հայկ

Քարոզարշավի այս օրերին ձեզանից շատ սեր ու ջերմություն եմ ստացել: Այս մասին ֆեյսբուքում գրել է Հայկ Մարությանը․

«Նաև հնչել են մի շարք հարցեր, մասնավորապես`

1. «Ինչո՞ւ հրաժարական տվեցիք»,

2. «ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելո՞ւ եք»։

Առաջին հարցին բազմիցս պատասխանել եմ` ես հրաժարական չեմ տվել, ինձ անհիմն կերպով հեռացրել են:

Երկրորդ հարցի դեպքում ամեն ինչ շատ ավելի հստակ է՝ իհարկե, ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ կոալիցիան ՔՊ-ի հետ։ Իսկ թե ինչու՝ ասել եմ դեռ 2021 թվականի իմ վերջին ելույթում»:

--00—ԼՀ