ՌԴ-ի հետ լարվածություն չկա, կա մի շարք հարցերի շուրջ աշխատանքային քննարկում. ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Ռուսաստանի հետ ընթանում են աշխատանքային հարաբերություններ, ինչպես մյուս գործընկերների հետ, այնպես էլ մեր ռուս գործընկերների հետ ունենում ենք տարաձայնություններ, քննարկումներ, դա չի նշանակում, որ ունենք լարված հարաբերություններ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ արձագանքելով ՌԴ-ի հետ հարաբերությունների լարվածության մասին դիտարկմանը։

Փոխնախարարը նշեց, որ ռուսական կողմի հետ ընթանում են աշխատանքային քննարկումներ տարբեր հարցերի շուրջ։

Այն հարցին, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ից դուրս գալու ծրագրեր կան, Հովհաննիսյանն ասել է, որ այդ հարցին արդեն անդրադարձել են․ «Մենք քննադատում ենք ՀԱՊԿ-ը մի շարք հարցերի հետ կապված, իսկ դուրս գալու մասով նման հարց մեր օրակարգում չկա»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ