Գետափ գյուղի բնակիչը ձուկ որսալու ժամանակ հոսանքահարվել է և մահացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

0909233ea27138ac4448b5bab5977310abd8cd

Սեպտեմբերի 8-ին, ժամը 15.55-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից Եղեգնաձորի ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ Շատին գյուղի գետի մեջ հոսանքահարված մարդ կա:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Գետափ գյուղի բնակիչ, 1969 թ․ ծնված Ս․ Հ․-ն, Եղեգիս գետից էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու նպատակով մտել է առանձնատանը հարակից սելավատարը, հոսանքահարվել է ու մահացել:

Դեպքի վայրի հարակից տարածքում հայտնաբերվել են հաղորդալարեր և ձկնորսական ցանց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ