Արցախում քաղաքացին ձուկ որսալիս մահացու հոսանքահարվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

ձուկ

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:35-ին, ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը Հադրութի շրջանի «Զարգար» կոչվող տեղամասում դիակ է հայտնաբերվել:

Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի բնակիչ,1956 թ.ծնված Ռ. Հ.-ն «Զարգար» կոչվող տեղամասով հոսող Իշխանագետ գետում բենզագեներատորով ձուկ որսալու ժամանակ հոսանքահարվել է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս