Ապագայի սննդամթերքը վաճառքի չի հանվել․ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

մած

Տեսչական մարմինը, արագ արձագանքելով ՀՀ քաղաքացու՝ Ֆեյսբուք  սոցիալական ցանցում արված գրառմանն այն մասին, թե այսօր՝ 15.09.2023թ, վաճառվում է  «Ապագայի» սննդամթերք՝ մածուն «Չանախ», ժամկետը՝ 17.09.2023-25.09.2023, վերահսկողական գործողություններ է իրականացրել «Երևան Սիթի» ս/մ ցանցի Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող մասնաճյուղում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Պարզվել է, որ քաղաքացին մածունը վերցրել է սայլակի վրայից, որով խմբաքանակը բերվել է դարակաշարերի վրա տեղադրելու համար, անմիջապես նկատել է խախտումը և տեղեկացրել խանութի աշխատակիցին:

Սուպերմարկետի տնօրինությունն ընդունել է անուշադիր լինելու և ոչ պատշաճ մակնշմամբ սննդամթերք ընդունելու իր թերացումը, խմբաքանակը վաճառքի չի դրվել և վերադարձվել է արտադրողին:

Տեսչական մարմինը, հետագծելիության սկզբունքով, վերահսկողություն կիրականացնի նաև արտադրողի մոտ:

--00—ԼՀ