Նոր ուղղություն Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից․ մեկնարկում է Սոչի-Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

photo_2023-09-19_10-56-24

«Պոբեդա» ավիաընկերությունը ս.թ. հոկտեմբերի 29-ից մեկնարկում է Սոչի-Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին Սոչիի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:

--00—ՅՄ