Այս պահին ԼՂ հայերին ուղիղ սպառնալիք չկա, ՀՀ-ն պատրաստ է ընդունել հնարավոր փախստականներին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Էվակուացիան այս իրավիճակի պլան Ա-ն չպետք է լինի, նույնիսկ՝ պլան Բ-ն, բայց պետք է լինի՝ գ-ն։ Այսօր ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Պլան Գ»-ն այն նկատառումով, պետք է լինի, որ հանկարծ չստացվի, որ մենք մեր ձեռքով էթնիկ զտում ենք անում՝ դրա պատասխանատվությունից ու մեղավորությունից ամբողջությամբ մաքրելով Ադրբեջանին»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, թե քաղաքացիական բնակչությանը ուղիղ վտանգ չկա հրադադարի պայմաններում։

«Կան տեղահանված քաղաքացիներ, բայց մեր միջազգային շփումներով մենք խնդիր ենք դնում, որ նրանք վերադառանան իրենց տներ»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ