Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն ութ ամսում աճել է 10.4 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1120442

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 10.4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.1 տոկոսով:

Շինարարության ծավալը 2023-ի 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 17.3 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-օգոստոսին 2022-ի հունվար-օգոստոսի նկատմամբ  ավելացումը կազմել է 23.1 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 14.8 տոկոսով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ