Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հինգ ամսում աճել է 12.5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24news

1114123

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին 12.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3 տոկոսով:

Շինարարության ծավալը 2023-ի 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.7 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-մայիսին 2022-ի հունվար-մայիսի նկատմամբ  ավելացումը կազմել է 24.5 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 19.9 տոկոսով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ