Իրանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1122382

Իրանի հարավում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հոկտեմբերի 19-ին, ժամը 22։43-ին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հրապարակած տվյալները։

Տարերքի էպիկենտրոնը գտնվել է Շիրազ քաղաքից 46 կմ դեպի արևմուտք։ Օջախն  ընկած է եղել 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

--00—ՅՄ