Իրանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24news

ե

Իրանի հյուսիսում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է աղետների հետևանքների վերացման վարչությունը։

Էպիկենտրոնը գտնվել է 94 հազար բնակչություն ունեցող Բեհշեհր քաղաքից 26 կմ հյուսիս-արեւելք:

Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ 

--00—ՍՊ