Անդրանիկ Գասպարյանը վերանշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

272672

Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ վերանշանակվել եմ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Անդրանիկ Գասպարյանը։

«Սիրելի՛ նուբարաշենցիներ, հպարտ եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում կարողացել եմ արժանանալ Ձեր վստահությանը։ Ինչպես նախորդ պաշտոնավարման ընթացքում, այդպես էլ հիմա չեմ շեղվելու իմ որդեգրած ուղուց, շարունակելու եմ աշխատել հանուն Նուբարաշեն վարչական շրջանի զարգացման ու բարօրության․․․

Պարոն քաղաքապետ, շնորհակալ եմ Ձեզ վստահության համար»:

--00—ՅՄ