Հայ-թուրքական սահմանը կբացվի հատուկ խմբերի համար, ուզում եմ լավատեսություն հայտնել․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Խորհրդարանում 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը՝ նշելով, որ կա  գործընթաց, կա խոսակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին։

«Ուզում եմ լավատեսություն հայտնել` ասելով, որ մեր այն պայմանավորվածությունը, որը վերաբերում էր Հայաստան-Թուրքիա միջպետական ցամաքային սահմանն առայժմ հատուկ խմբի մարդկանց համար բացելուն, մոտ ապագայում լավ նորություններ, գուցե, ունենանք»,-ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը շահագրգիռ է չորս հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալ:

--00—ՅՄ