Թուրքերի վախից իշխանությունը ՈՄԱ-ի դեմ է դուրս եկել, ուզում են հաճոյանան. Վարդանով

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ  4, 24News

 Պաշտպանության նախարարությունը չի արտոնել, որ մենք գմբեթների համար դրամահավաք անենք, բայց և իրավունք չունի արգելելու, ստուգելու կամ քրգործ հարուցելու, համապատասխան կառույցներ կան, թող ստուգեն։ Մեկ ամիս է՝ ՊՆ թեժ գծից հանցագործ, կլյաուզնիկներ հակաքարոզ են անում, ասում են՝ ՈՄԱ-ի դեմ քրգործ են հարուցել, որը ղեկավարվում է ինչ-որ կենտրոնից։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «ՈՄԱ»-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը։

Հարցին, թե պատճառը ինչը կարող է լինել, Վարդանովը նշեց, որ իր կարծիքով, պայմանավորված է Թուրքիայի արձագանքով։ «Թուրքերի հայտարարություններից վախեցել են, Թուրքիայի պատգամավորը մեզ մեղադրանքներ է հնչեցրել, հավանաբար հաճոյանում են թուրքական պատգամավորներին։ Մեկ տարուց ավել է՝ գմբեթներ ենք տեղադրում, առ այսօր 200 գմբեթ է տեղադրվել,Պն-ի պատասխանատվության գոտին առաջնագիծն է, մնացած հատվածներում՝ երկրորդ, երրորդ, ութերորդ գծում գմբեթ տեղադրելու համար հողի տերն է պատասխանատուն։ Գմբեթները կրակակետեր են օդից պաշտպանվելու համար։ Մենք պետականամետ ու վերկուսակցական կառույց ենք, ես իմ զավակի հետ պայքարելու ցանկություն չունեմ, Պն-ն ու հայկական բանակն իմ զավակն են, ես իրենց պապան եմ, իրենց չմտածված ու դրսից ուղղորդված գործողություններին չեմ պատասխանում»,- եզրափակեց Վարդանովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ