Էլ կզած չենք, Սոթքում մեր բանակը լուրջ հարված է տվել թշնամուն, ուսներս ուղղում ենք. Վովա Վարդանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Էլ կզած չենք, Սոթքում մեր բանակը լուրջ հարված է տվել թշնամուն, ուսներս ուղղում ենք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՈՄԱ-ի ղեկավար Վովա Վարդանովը։

Վարդանովի համոզմամբ, բանակի վարքագիծը բավականին ադեկվատ էր և կյանքի կոչվող ռեֆորմները արդեն իսկ տեսանելի են։ Ըստ նրա՝ Ադրբեջանը մեզ շատ մեծ հաղթաթուղթ է տվել՝ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը և տեղադրելով անցակետ։

Նրա կարծիքով, հիմա էլ մենք կարող ենք անցնել հակադիր քայլերի և Քարվաճառը հռչակել վիճելի տարածք։ Վարդանովի պնդմամբ, Հայաստանը պետք է պատրաստվի, և եթե պետք է ծեծ ուտի, ապա դա անի հայհոյելով։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ