Արցախի էջը փակված չէ, անգամ եթե դա շատերի համար իրատեսական չթվա. Լևոն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարեց, որ Արցախի հարցն իր համար փակված չէ, անգամ եթե դա շատերի համար իրատեսական չէ։ Նրա կարծիքով, պետք է հետ վերադառնալու համար պատուհան բացել, կարևոր է պահել Արցախի սուբյեկտայնությունը, ինչպես նաև արցախահայերի պահանջի հստակ ձևակերպումը։

Քոչարյանի խոսքով, Արցախը հանձնելու մեջ մեղավոր է գործող իշխանությունը․ «Այս ամենը եղավ պատերազմի արդյունքում, պատերազմից հետո սխալ որոշումների արդյունքում, ՀՀ իշխանությունը առաջին և հիմնական պատասխանատուն է»,-ասաց նա։

Նա նշեց, որ օրակարգը նույնն է, այն է գործող իշխանության հեռացումը․ «Հստակ գործողությունների մասով ոչինչ չեմ կարող ասել»,-հավելեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ