Վատ եղանակի պատճառով Վերին Լարսով բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Capture

Եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վերին Լարս անցակետով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները, 2023 թվականի նոյեմբերի 19-ի ժամը 18:20-ից մինչև հատուկ կարգադրություն արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ ՌԴ-ից դուրս գալու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ