Վաղարշապատում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

օպ.

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 67-ամյա Սերգե Ղանդիլյանը իր վարած  Opel մակնիշի ավտոմեքենայով Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոց-Վռամ Կոստանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն Կարեն Արսենյանին: 



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության՝ օպերատիվորեն ժամանած բժիշկները վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:



Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Կարեն Մանուկյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ