Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում, 33-ամյա վարորդը Ford-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

․

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին  հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 21։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Մհեր Մ-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում դեպի Արմավիր ընթանալիս վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի։

Վրաերթի ենթարկվածը հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում և տեղում մահացել։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

--00--ԱՀ