Ավշարում «Մերսեդեսի» վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա հետիոտնին․ նա մահացել է, վարորդը՝ փախել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

download (3).jpg

Օգոստոսի 25-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Արարատի մարզի Ավշար գյուղում «Մերսեդես Բենց Ե 230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա Ռուբիկ Ա.-ին, որը մահացել է:

Ինչպես 24News-ը տեղեկանում է ոստիկանությունից, ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի վայրից փախուստի դիմած 22-ամյա վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

--00—ԶՀ