«Ռենջ Ռովեր»-ի վարորդը Նոր Նորքում վրաերթի է ենթարկել 82-ամյա կնոջը եւ դիմել փախուստի. նրան գտել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1124News

․

Նոյեմբերի 5-ին հաղորդվել էր, որ Մոլդովական փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 82-ամյա կնոջ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ վրաերթը կատարել է «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայի 44-ամյա վարորդը:

Նա նոյեմբերի 10-ին Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:

Կատարվում է նախաքննություն:

--00--ԱՀ