Փաշինյանին փախուստ է սպասում, նա խփեց Երրորդ Հանրապետության դագաղի վերջին մեխը. Սուրենյանց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Փաշինյանին փախուստ է սպասում, նա խփեց Երրորդ Հանրապետության դագաղի վերջին մեխը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Սուրենյանից համոզմամբ, Ղարաբաղյան հարցը Հայաստանի համար այլևս կարելի է փակված համարել, միևնույն ժամանակ դա նշանակում է ավարտը Երրորդ Հանրապետության, քանի որ վերջինս արժեքային և քաղաքակրթական առումով ձևավորվել էր Ղարաբաղյան շարժման ծիրում։ Սուրենյանցի պնդմամբ, իրավիճակի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն ՀՀ իշխանությունն է, որը իր անհեռատես և կործանարար արտաքին քաղաքականությամբ արդեն իսկ նախապատրաստել էր այս զարգացումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ