Տեղի ունեցավ Երրորդ հանրապետության ամենաբարձրաստիճան ձերբակալությունը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Այսօր տեղի ունեցավ Երրորդ հանրապետության ամենաբարձրաստիճան ձերբակալությունը: Մենք չենք կատակում, երբ ասում ենք կոռուպցիան տեղ չունի մեր երկրում:

Մեզ համար չկան նախկին կամ ներկա կոռուպցիոներներ: Ներկա թե նախկին՝ յուրաքանչյուր կոռուպցիոներ կանգնելու է դատարանի առջեւ»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ն ձերբակալել է  քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։

Վերջինս, ըստ հաղորդագրության, տվել է ինքնախոստովանական ցուցմունք։