Երուսաղեմի հայկական թաղամասի՝ «Կովերի պարտեզը» պաշտպանելու խաղաղ ցույցը դեռ շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

fotoram_io_2023_11_27t103620_171.thumb_

Երուսաղեմի հայկական թաղամասում հայկական հազարամյա ժառանգությունը պաշտպանելու խաղաղ ցույցը դեռ շարունակվում է։ Այս մասին ասվում է Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժման թվիթերի պաշտոնական էջում։

Հիշեցնենք, որ Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» անունով հայտնի հողամասի հարցը Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը բնորոշել է «ամենամեծ գոյաբանական սպառնալիք»՝ պատրիարքության 16-դարյա պատմության մեջ։

--00—ՅՄ