Երուսաղեմի Հայկական թաղամասի ավտոկայանատեղիի պարսպի քանդման լուրը կեղծ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

նկար

Տեղեկացնում ենք, որ Երուսաղեմի Հայկական թաղամասի ավտոկայանատեղիի պարսպի քանդման մասին սոցիալական ցանցերում վերջերս տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:

«Երուսաղեմի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի մասնագետների կատարած հետազոտությունից հետո պարիսպը ճանաչվել է վթարային: Հետազոտության արդյունքները գրավոր ներկայացվել են Երուսաղեմի հայոց պատրիարքությանը:

Երուսաղեմի քաղաքապետարանը և Հայոց պատրիարքությունը համաձայնվել են վթարային պարիսպը քանդել և 45 օրվա ընթացքում նույն տեղում կառուցել նոր պարիսպ:

Ստորև տեղադրում ենք պարսպի ապագա տեսքը»,- գրել է Հովնան Բաղդասարյանը՝ կից հրապարակելով լուսանկար:

--00—ԼՄ