«Դվին» հյուրանոցի ավտոկայանատեղիում ՌԴ 34-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

․

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «Դվին» հյուրանոցի ավտոկայանատեղիում տղամարդու դի կա։

Ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Կիրակոսյանի գլխավորությամբ։

Մահացածը 1 կամ 2 օր առաջ էր որպես պրակտիկանտ ընդունվել «Դվին» հյուրանոցային համալիրում՝ աշխատանքի։ Նա ՌԴ քաղաքացի՝ 34-ամյա Մաքսիմով Ա-ն էր։ 

«Մահացածը տառապել է էպիլեպսիա հիվանդությամբ, եւ մահն այդ հիվանդության պատճառով է վրա հասել։ Նա այդ պահին բանվորների համար նախատեսված հանգստյան սենյակում մենակ է եղել»,- այս մասին տեղեկացրեց «Դվին» հյուրանոցի ներկայացուցիչ Նելլի Ավետիսյանը

--00--ԱՀ