Տարոն Չախոյանը մեկնաբանել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին շրջանառվող լուրերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

տա

Ընդդիմադիր որոշ գործիչներ ու լրատվամիջոցներ տևական ժամանակ է փորձում են տարածել արտահերթ ընտրությունների մասին կեղծ լուրեր։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նշելով, որ վարչապետի հրաժարականի ու արտահերթ ընտրությունների մասին խոսույթն ամբողջությամբ կեղծ է, նման քննարկում անգամ չկա։

«Ընդդիմադիրների կողմից արտահերթ ընտրությունների մասին կեղծ խոսույթի տարածումը հանրության հույզերի հետ խաղալու հերթական անհաջող փորձն է։ Որպեսզի հետագայում մեղադրեն իշխանությանն արտահերթ ընտրությունների չգնալու համար ու փորձեն փողոցային նոր շարժում ձևավորել»,- գրել է նա։

--00--ԼՀ