Մինչև արտահերթ ընտրությունների գնալը պետք է չեզոք կառավարում կազմակերպել․ Սոֆյա Հովսեփյան

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 11,  24News

Սոֆյա Հովսեփյան

Այս փուլում, մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը պետք է չեզոք կառավարում կազմակերպել՝ առանց Նիկոլ Փաշինյանի ղեկավարության։  Այս մասին  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Ես կարծում եմ, որ ԱԺ-ն պետք է ընտրի այդ անձին՝ երեք քաղաքական ուժերի և անկախ պատգամավորների որոշման արդյունքում։ Սկզբնական շրջանում անգամ առաջարկ արեցի խմբակցությունում, որ «Իմ քայլը»-ից լինի վարչապետը, բայց քաղաքական թիմը որոշեց, որ այս պահին նպատակահարմար չի գտնում փոխել կառավարող ղեկավարին»,-նշեց Հովսեփյանը։

Պագամավորը՝ կարևորելով արտահերթ ընտրությունները, նշեց, որ պետք է այս պահին ժամանակավոր կառավարում ձևավորվի։

 --00—ՄՀ