Շինուհայր-Հարժիս ճանապարհին մերկասառույցի պատճառով խցանման մեջ են հայտնվել տասնյակ բեռնատար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

l-0x107wh-1280x746z-0.6141

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17։36-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շինուհայր-Հարժիս ճանապարհին առկա են արգելափակված ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ճանապարհահատվածում մերկասառույցի պատճառով խցանման մեջ է հայտնվել մոտ 50 բեռնատար և 30 մարդատար ավտոմեքենա:

Ժամը 18:20-ից 01:05-ը փրկարարները քարշակել են 22 բեռնատար, 30 մարդատար ավտոմեքենայի ցուցաբերել համապատասխան օգնություն․ 28 բեռնատար ավտոմեքենա ինքնուրույն շարունակել է ընթացքը։

--00—ՅՄ