Արցախից Հայաստան ուղևորվող մեքենաների շարասյունը. ճանապարհին խցանում է առաջացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

photo_2023-09-25_12-52-42

Համացանցում լուսանկար է տարածվել, որում երևում է Արցախից Հայաստան ուղևորվող մեքենաների շարասյունը։ Լուսանկարում պարզ երևում է, որ մեքենաների մեծ քանակի պատճառով ճանապարհին խցանում է առաջացել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ՆԳՆ ղեկավար կազմի հետ անց է կացրել աշխատանքային  խորհրդակցություն, տվել մի շարք հանձնարարականներ և ցուցումներ`դեպի ՀՀ քաղաքացիների անվտանգ երթևեկը կազմակերպելու, ինչպես նաև Արցախում գտնվող մեր հայրենակիցների ներքին անվտանգության, ճանապարհային երթևեկության և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով մարդկանց մեծաքանակ հոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն, առաջացրել է  խցանումներ։

--00—ՅՄ