Շղթայական ավտովթար՝ Իսակովի պողոտայում. բախվել են 3 Mercedes-ները և Opel-ը, 2 կմ-անոց խցանում է եղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

նկար

Փետրվարի 18-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմանում Իսակովի պողոտայում՝ արագաչափի հարևանությամբ, բախվել են 3 Mercedes-ներ ու Opel մակնիշի ավտոմեքենաները, գրում է  shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն վթարի պատճառով ճանապարհը դարձել էր դժվարանցանելի, խցանումն էլ անցնում էր մոտ 2 կմ-ը:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը: 

--00—ԼՄ