«Սևան» քրեակատարողական հիմնարկի կացարաններից մեկի թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոսներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

կա.

Հունվարի 15-ին՝ ժամը 09։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նախատեսված խուզարկություն են իրականացրել բնակելի տեղամասի 3-րդ մասնաշենքում։ Արդյունքում 5-րդ կացարանի դատապարտյալ Խ․ Ա․-ի քնելատեղին կից պահարանի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են երկու բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով։ Այս մասին հայտնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկից։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ 

--00—ԼՀ