«Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել են ներնետման միջոցով բջջային հեռախոսի փոխանցումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

կ.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, դեկտեմբերի 17-ին շրջայց կատարելիս, ժամը 11։25-ի սահմաններում նկատել են, որ փողոցի կողմից բնակելի գոտու տարածք նետվել է ինչ-որ առարկա։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Նշված տեղանքի զննությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, որում առկա է եղել 1 բջջային հեռախոս։ 

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ 

 --00--ԼՀ